Ր. Հովհաննիսյանը ալավերդցիներին. Վստահ եմ՝ ոստիկանները ճանապարհները կբացեն
04/04/2013 12:46

Ր. Հովհաննիսյանը ալավերդցիներին. Վստահ եմ՝ ոստիկանները ճանապարհները կբացեն

«Անգին է ձեր ներկայությունը»,- շարունակելով իր մարզային արշավը` այսպես դիմեց ալավերդցիներին նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա յուրաքանչյուր ալավերդցու ներկայությունը միլիոն գնահատեց:

Ր. Հովհաննիսյանը խոսեց փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների մասին, նշեց, որ կեղծարարություն է տեղի ունեցել, անդրադարձավ նաև երկրի սոցիալ-տնտեսական վիճակին:

Հովհանիսյանն ալավերդցիներին նույնպես կոչ արեց ապրիլի 9-ին լինել Ազատության հրապարկում: Նա վստահություն հայտնեց, որ ոստիկանները ճանապարհները կբացեն, «քանի որ դա նրանց պարտականությունն է»:

«Այդ օրը կլինենք ֆիզիկապես կողք կողքի»,- ասաց Հովհաննիսյանը: