Թուրան. NDI-ը Ռամիլ Մեհտիևին` «Դուք ճիշտ չե՛ք»
04/04/2013 20:30

Թուրան. NDI-ը Ռամիլ Մեհտիևին` «Դուք ճիշտ չե՛ք»

Ադրբեջանում շարունակվում է չարամիտ քարոզչությունը Ազգային ժողովրավարական ինստիտուտի դեմ, ինչպես նաև՝ կազմակերպության գործունության վերաբերյալ շինծու հոդվածներ են հրապարակվում:

«Բոլոր այս հաղորդագրությունները բացարձակապես անհիմն են»,- այս մասին նշված է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայտարարությունում, որն ուղղարկվել էր «Թուրան» լրատվական գործակալություն:

NDI-ի տնօրեն Քենեթ Վոլաքը նշել է, որ «Սուտը անընդհատ կրկնելով՝ ճիշտ չի դառնում»:

Աղբյուրի փոխանցմամբ, NDI-ն Ադրբեջանում աջակցել է քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաև երիտասարդ քաղաքացիներին, որպեսզի վերջիններս խաղաղ և կառուցողական համագործակցեն տեղական իշխանությունների հետ` երկրում բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

NDI-ն Ադրբեջանում աջակցել է նաև քաղաքական գործընթացներին՝ ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ-ի սկզբունքների հիման վրա մոնիթորինգներ իրականացնելու միջոցով:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին երիտասարդների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի հետ կապված, Ադրբաեջանի իշխանությունները մեղադրել են Ազգային ժողովրավարական իստիտուտին հակաիշխանական բողոքները ֆինանսավորելու համար: Այդ մեղադրաքնները հայտնվել են լրատվական դաշտում տեղեկատցվության արտահոսքեի տեսքով: 

Թուրան. NDI-ը Ռամիլ Մեհտիևին` «Դուք ճիշտ չե՛ք»