ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոնում» 3-18 տարեկան 42 երեխա
04/04/2013 19:13

ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոնում» 3-18 տարեկան 42 երեխա

Մայրաքաղաքում համատեղ իրականացվող սոցիալական կարևորագույն ծրագրերից ևս մեկի՝ մուրացիկ, թափառաշրջիկ, բռնությունների ենթարկված ու ծնողական խնամքից դուրս մնացած երեխաների աջակցության ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Հայ Օգնության Ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կենտրոնում այսօր շուրջօրյա ապաստանում են 3-18 տարեկան 42 երեխաներ:

Շրջելով կենտրոնի մասնաշենքում և ծանոթանալով երեխաների համար ստեղծված պայմաններին և մատուցվող ծառայություններին, քաղաքապետը նաև մտերմիկ զրուցել է երեխաների հետ:

Շնորհակալություն հայտնելով կենտրոնի ծավալած գործունեության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ այն իրապես գնահատանքի արժանի գործ է կատարում. «Վստահ եղեք, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես կաջակցի ձեր նախաձեռնումներին և իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի կենտրոնը առավել լիարժեք իրացնի իր առաքելությունը»,- նշել է քաղաքապետը:

Կենտրոնում երեխաների առօրյան առավել լիարժեք կազմակերպելու նպատակով քաղաքապետի անունից երեխաներին ժամանակակից խաղային ատրակցիոններ ու անհրաժեշտ այլ պարագաներ են նվիրվել:
 

ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոնում» 3-18 տարեկան 42 երեխա