.jpg)
Այսօր տեղումներ չեն սպասվում. Վաղը հավանական է կարճատև անձրև
Այսօր Հայաստանի մեծ մասում կդիտվի առանց տեղումների եղանակ: Կեսօրից հետո առանձին արևելյան շրջաններում սպասվում է ամպամածության ավելացում, ցերեկային ժամերին Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, էական տեղումներ առայժմ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը գրեթե անփոփոխ կլինի: Առանձին վայրերում հնարավոր է քամի մինչև 15մ/վրկ արագությամբ:
Ըստ Meteo-tv.am կայքի՝ ապրիլի 5-ին ողջ տարածքում հավանական է կարճատև անձրև և ամպրոպ, ցերեկն օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի, բայց արդեն հանգստյան օրերին կրկին կբարձրանա, կհաստատվի առանց տեղումների, ջերմ գարնանային եղանակ:
Երևանում սպասվում է առանց տեղումների, ջերմ եղանակ:
Գիշերը սպասվում է +8+10, ցերեկը +22+24, երեկոյան +15+17 աստիճան տաքություն: