.jpg)
Երկօրյա մարզումներ` նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ
Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականն ապրիլի 9-ին և 10-ին մարզումներ կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում: Նշենք, որ նշված տարիքային խմբի հավաքականն առաջին անգամ է մարզվելու նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Երկօրյա հավաքի համար Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը թիմ է հրավիրել 25 ֆուտբոլիստների:
Դարպասապահներ
Գրիգոր Մակարյան «Բանանց»
Հովհաննես Նավասարդյան «Իմպուլս»
Պողոս Այվազյան «Միկա»
Պաշտպաններ
Համլետ Ասոյան «Փյունիկ»
Արտաշես Ասծատրյան «Փյունիկ»
Հովհաննես Վերանյան «Իմպուլս»
Սիփան Դավթյան «Բանանց»
Արմեն Ղազարյան «Բանանց»
Ռուդիկ Ռաֆայելյան «Շիրակ»
Կիսապաշտպաններ
Նարեկ Ասլանյան «Փյունիկ»
Արամ Սուքիասյան «Փյունիկ»
Ալիկ Առաքելյան «Միկա»
Սարգիս Շահինյան «Միկա»
Վլադիմիր Ուլուխանյան «Միկա»
Մհեր Սահակյան «Իմպուլս»
Դավիթ Ասատրյան «Բանանց»
Արամ Սարգսյան «Բանանց»
Կարեն Հարությունյան «Բանանց»
Նաիրի Մինասյան «Բանանց»
Հարձակվողներ
Վիուլեն Այվազյան «Փյունիկ»
Վարդան Բակալյան «Փյունիկ»
Էդուարդ Ավագյան «Բանանց»
Արման Բարսեղյան «Բանանց»
Արամ Մուրադյան «Շիրակ»
Հովհաննես Մաճկալյան «Գանձասար»