.jpg)
08/04/2013 15:03
ԱԺ նախագահն ակնկալում է, որ բոլոր խմբակցությունները կմասնակցեն երդմանը
«Ակնկալում եմ, որ բոլոր խմբակցություններն էլ լինելու են երդմնակալությանը»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով վաղը կայանալիք նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության մասին, ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հարցին, թե ի՞նչ եզրահանգման կգան հանրապետականները, եթե երդմնակալության արարողությանը մասնակցեն միայն ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, Հ. Աբրահամյանը նշեց, թե եզրահանգման կգա այն ժամանակ, երբ նիստը սկսվի և ավարտվի: