.jpg)
Մերձմոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Ալեքսանդր Տիմոշենկոն
Օդինցովոյի շրջանի դատարանը թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով 2 ամսվա ազատազրկման է դատապարտել «օրենքով գող» Ալեքսանդր Տիմոշենկոյին, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Տիմոխա Գոմելսկի:
Նրա փաստաբանները 5 միլիոն ռուբլի գրավի առաջարկ են ներկայացնել, սակայն դատարանը չի համաձայնել և բանտ է ուղարկել Տիմոխային, չնայած նրա 2-րդ կարգի հաշմանդամությանը:
Ձերբակալության ժամանակ գողի գրպանում հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որտեղ գտնվել է 30 գրամ հաշիշ:
Տիմոշենկոն, ով բանտում անցկացրել է քառորդ դար, համարվում է Բելառուսի գողական աշխարհի պարագլուխը և գործող բելառուսցի 6 «օրենքով գողերից» 4-ի կնքահայրը:
Վերջերս Տիմոխան վերադարձրել է հայրական` Տիմոշենկո ազգանունը, հրաժարվելով Բոռ ազգանունից:
1994 թ.-ին տեղափոխվելով ԱՄՆ՝ Տիմոխան ամուսնացել էր ամերիկուհու հետ և վերցրել նրա ազգանունը` Բոռ:
Նշվում է, որ Տիմոխան ԱՄՆ-ում իտալական մաֆիայի հետ համատեղ ծրագրեր է իրականացրել` գոլֆի համար դաշտեր արտադրող ընկերություն հիմնելով: