Այս տարի Երևանի կոնյակի գործարանը ռեկորդային քանակի խաղող է մթերելու
08/04/2013 17:56

Այս տարի Երևանի կոնյակի գործարանը ռեկորդային քանակի խաղող է մթերելու

Այս տարի Երևանի կոնյակի գործարանը նախատեսել է գնել 35 հազար տոննա խաղող, որը ռեկորդային է գործարանի համար. նախառեկորդային ցուցանիշը 32 հազար տոննա է եղել՝ 2008 թ.-ին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօերն Արա Գրիգորյանը:

Նա նաև նշեց, որ ԵԿԳ-ն այսօր պատրաստ է փող կորցնել, սակայն ոչ խաղողագործ կամ խաղող, այդ իսկ պատճառով խաղողագործների հետ երկարաժամկետ պայմանագրեր են կնքում` 7 տարի, հաջորդ տարվանից՝ 9 տարվա պայմանգրեր: Առաջին պայամնագիրն այսօր կնքվեց՝ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի խաղողագործ Գնունի Անտոնյանի հետ`  նվազագույնը 130 դրամ՝ մեկ կգ-ի համար:

Ա. Գրիգորյանը հաղորդեց, որ 2012 թ.-ի գործարանը 25 տոկոս արտադրության աճ է գրանցել 2011 թ.-ի նկատմամբ, ներքին շուկայում ունեն 18-19 տոկոս իրացման մասնաբաժին. երեք և հինգաստղանի կոնյակների շարքում` 30 տոկոս, պրեմիում` 65 տոկոս և սուպերպրերմիում` 97 տոկոս: Հայաստանում խաղողի մթերման գինն, ըստ նրա, էժան չէ, դեռ թանկ է, ցածր է արտադրողականությունը. «Չենք կարող մեքենայի գնով խաղող առնել»:

Կազդի՞ արդյոք ԵԿԳ-ի իրացման վրա մայիսի 15-ից ռուսական շուկայում վրացական ալկոհոլային խմիչքների էմբարգոյի վերացումը հարցին, բանախոսը պաատսխանեց, որ ազդեցություն չի թողնի, էմբագոյի վերացումը կազդի հայկական գինու իարցման վրա. վրացական գինու իրացումը մինչև էմբարգոն ՌԴ-ում կազմում էր 34-35 մլն լիտր, իսկ Հայաստանը դեռ չէր կարողացել հիմնավորվել ռուսական շուկայում:


 

Այս տարի Երևանի կոնյակի գործարանը ռեկորդային քանակի խաղող է մթերելու