Երիցյան. Ինձ համար այդքան էլ հաճելի չէր ցուցակը գլխավորելու առաջարկը
08/04/2013 22:58

Երիցյան. Ինձ համար այդքան էլ հաճելի չէր ցուցակը գլխավորելու առաջարկը

Գործող քաղաքապետը նորմալ աշխատել է բայց մենք ունենք մեր ծրագրերը և անելու ենք ավելին: Այս մասին այսօր Արաբկիր համայնքում կուսակցության ակտիվի ու համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը:

Նա խոստովանեց, որ 3 տարի առաջ  իր համար դժվար էր անգամ պատկերացնելը, որ զբաղվելու է քաղաքականությամբ և ներկայացնելու է քաղաքական ուժ. «Քաղաքապետի աշխատանքը բարդ աշխատանք է»,- ասաց Արմեն Երիցյանը` նկատելով, որ իր համար այդքան էլ հաճելի չէր քաղաքական ուժի ցուցակը գլխավորելու ցուցակը. «Սակայն կուսակցության ծրագրերը կյանքի կոչելու համար ես պատրաստ եմ գնալ այդ քայլին»,- հավելեց թեկնածուն:

Նա Երևանում առանձնացրեց կրթության, շինարարության ոլորտները, որտեղ խնդիրներ շատ կան, և հավելեց, որ դրանց լուծման ձևերը նշված են իրենց ծրագրում:

«Գնում ենք ոչ թե վայելելու, այլ չարչարվելու: Եթե մեր կուսակցությունը կարողանա մեր ազգաբնակչության քվեները ստանալ, մենք կարող ենք, իրոք, անել ավելին»,- ասաց Երիցյանը: 

Երիցյան. Ինձ համար այդքան էլ հաճելի չէր ցուցակը գլխավորելու առաջարկը