.jpg)
Ադրբեջանի պետական կառույցների աշխատակիցներին արգելվել է օգտվել ինտերնետից
Ադրբեջանի պետական կառույցների աշխատակիցներին արգելվել է օգտվել ինտերնետից: Ինչպես հայտնում է Avropa.info կայքը, գերատեսչություններին ուղարկված հանձնարարականում ասվում է, որ որոշ աշխատակիցներ աշխատանքային օրվա ընթացքում առանց անհրաժեշտության օգտվում են ինտերնետից:
«Արդյունքում աշխատակիցները վատ են կատարում իրենց պարտականությունները: Հանձնարարված է ինտերնետից օգտվելու կարգ ստեղծելու նպատակով կազմել կազմակերպության գործունեության հետ կապված կայքերի ցուցակը»,- սահմանված է հանձնարարականում: