.jpg)
Աշխարհի 5 ամենաանհեթեթ մահերը
Ամերիկյան պարբերակններից մեկը փորձել է կազմել աշխարհում գրանցված հինգ ամենաանհեթհեթ մահերի աղյուսակը: Ահա այսպիսի տեսք ունի այն:
1. Դեբբի Միլզ, 99 տարեկան 364 օրեկան
Դեբբին պատրաստվում էր տոնել իր 100 ամյակը: Տատիկն իր աղջկա հետ գնում էր մասնակցելու տոնակատարությանը, երբ նրա անվասայլակին ճանապարհն անցնելիս մեքենա է հարվածում: Հետաքրքիր է, որ տատիկին մեքենայի տակ գցած վարորդը առաքում էր հենց նրա 100-ամյակի տոնական տորթը:
2. Փիթեր Սթոուն, 42 տարեկան
Փիթերը, մի երեկո վիճելով իր 8-ամյա դստեր հետ, նրան առանց ընթրիքի ուղարկում է իր սենյակ: Աղջիկը զայրանում է հոր վրա ու անպայման որոշում վրեժ լուծել: 8-ամյա երեխան հոր սուրճի բաժակի մեջ ավելացնում է 72 կոճակ մկնդեղ: Հայրը մահանում է անմիջապես` սուրճից մեկ կում անելով: Երեխան ստանում է պայմանական պատիժ, քանի որ դատարանում ապացուցվում է, որ նա չէր գիտակցում իր արարքի հետևանքները:
3. Դեվիդ Դեննիլ, 17 տարեկան
Սպանվել է իր ընկերուհու կողմից` ժամադրության ժամանակ: Աղջիկը, վիճելով երիտասարդի հետ, կրակում է նրան վրա այն զենքից, որն աղջկան ժամադրություն գնալուց առաջ տվել էր հայրը:
4.Խավիեր Խալոս, 27 տարեկան
Մահացել է երկար ժամերի ընթացքում զուգարանի կափարիչով ծեծվելուց հետո: Խավիերին ծեծել էր նրա բնակարանի տերը, երբ գիտակցել էր, որ երիտասարդն արդեն ութ տարի է` չի վճարում բնակարանի վարձը:
5. Սթիվ Կորներ, 26 տարեկան
Սթիվը կենդանաբանական այգու պահակ էր: Հերթապահություններից մեկի ժամանակ նա որոշել էր փղին տալ լուծողականի մեծ բաժին ու տեսնել` ինչ կլինի: Տեսնելու համար երիտասարդը բավականին անհարմար դիրք էր ընտրել:
Առավոտյան Սթիվին գտան խեղդամահ եղած: Նա խեղդվել էր փղի արտաթորանքի մեջ: