Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Լեհաստանի փոխարտգործնախարարին
08/04/2013 18:54

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Լեհաստանի փոխարտգործնախարարին

Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի փոխարտգործնախարար Կատարժինա Պելչինսկա-Նալեչին։ 

Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի և Լեհաստանի միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական շփումների, զարգացող առևտրատնտեսական համագործակցության, հումանիտար փոխանակումների կապակցությամբ:

Բանակցությունների օրակարգում էին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում ընթացող գործընթացները։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։
 

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Լեհաստանի փոխարտգործնախարարին