Է. Միլլի. Իլհամ Ալիևը վերածվել է «քաոսի երաշխավորի»
08/04/2013 20:20

Է. Միլլի. Իլհամ Ալիևը վերածվել է «քաոսի երաշխավորի»

«European Voice» պարբերականը տպագրել է հոդվածագիր Ջենիֆեր Ռենքինի` Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի վերաբերյալ` «Բախտավոր որդի» խորագրով հոդվածը:

Ստորև ներկայացնում ենք հոդվածը.

«Այս տարի հունվարյան մի գիշեր Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի բրոնզե արձանը անհետացել էր իր «թառից»` Մեխիկոյի «Paseo de la Reforma» զբոսայգուց: Ալիևի հուշարձանը բացվել էր անցյալ տարվա օգոստոսին` վախ ու շփոթություն պատճառելով երկու կողմերին: Մեքսիկացիներին զարմացնում էր այն փաստը, թե ինչու էին քաղաքային իշխանությունները որոշել հարգանքի տուրք մատուցել մահացած բռնակալին:

Պարզվում է, որ Կասպից ծովում նավթով հարուստ, նախկին կոմունիստական երկիր Ադրբեջանը վճարել է ահռելի գումարներ այդ այգին վերանորոգելու համար: Լուրերի համաձայն, Ադրբեջանի կառավարությունը սպառնացել էր, որ եթե արձանը հանվի, ապա Մեքսիկայում 4 մլրդ դոլար արժողությամբ ներդրումներ չի կատարի: Արձանի անհետացման վերաբերյալ հեքիաթն ունի մի շարք առանձնահատկություններ. տհաճ կուռք դարձած անձնավորության պաշտպանմունք, կանխիկ դրամների կույտ և սպառնալիքի ակնարկ: Պատմության կենտրոնում է հայտնվել Հեյդար Ալիևի որդին` Իլհամ Ալիևը, ով գահը հորից ժառանգել է 2003 թ.-ին:

Իլհամ Ալիևի նախագահության օրոք, նավթի հոսքը, կոռուպցիան ծաղկում են, իսկ ազատությունը լճանում: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցի համաձայն աշխարհի 179 երկրների շարքում Ադրբեջանը զբաղեցրել է 156-րդ հորիզոնականը: «Transparency International» կազմակերպության կողմից 2012 թ-ի համար մշակված կոռուպցիայի ընկալման միջազգային ինդեքսում Ադրբեջանը 176 երկրների շարքում գրավել է 139-րդ հորիզոնականը:

Այսօր Ալիևը կանգնած է թերևս ամենալուրջ մարտահրավերի առաջ. հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին երկրով մեկ բողոքի ակցիաներ են բռնկվել: Հունվարին բազմահազար ցույց տեղի ունեցավ Իսմայիլիիում, որտեղ ժողովուրդը պահանջելում էր տեղական նահանգապետի հրաժարականը: Նույն ամսվա մեջ ականատես եղանք վարձակալության բարձացման պատճառով խանութպաների բողոքի ցույցերին: Մարտին ոստիկանությունը օգտագործել է ջրցան մեքենաներ `ադրբեջանական բանակում զինվորների մահվան դեպքերի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար:

«Ազատությունը» ռ/կ-ի ադրբեջանական ծառայության տնօրեն Քենան Ալիևը կարծում է, որ դժգոհությունների պատճառը կայանում է նրանում, որ ապրելը այստեղ թանկ է և կաշառակերության դեպքերն էլ շատանում են:

«Նավթից շատ քիչ գումար է հասնում սովորական մարդկանց: Սա էլ հանգեցնում է կառավարությունից մեծ դժգոհությանը»,-նշել է վերջինս:

Քաղաքական ակտիվիստ Էմին Միլլիի կարծիքով, Ալիևը վերածվել է «քաոսի երաշխավորի»:

«Ադրբեջանի նավթով հարուստ ավտորիտար համակարգ հայտնվել է Իլհամ Ալիևի գրկում: Ալիևի հիմնական գաղափարը` գոյատևել և պահպանել ստատուս-քվոն, և դա բացատրում է, թե ինչու չկա երկարաժամկետ տեսլական»,- նշել է ադրբեջանցի քաղաքագետ Լեյլա Ալիևան:

Քանի որ Իլհամ Ալիևը «փայլեցնում է» իր հոր անձի պաշտամունքը, կոռուպցիայի վերաբերյալ դժգոհություններն ավելի ու ավելի են շատանում: Վերջին տարիներին, պարզվել է, որ Ալիևը մի քանի բանկեր, Ադրբեջանի հիմնական հեռահաղորդակցության ընկերություն, ոսկու հանքեր և շինարարական ընկերություններ է սեփականաշնորհել, որոնք բոլորն էլ գրանցված են Պանամայում:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովայի` Ալիևի ընտանիքի կարողությունը կազմում է Ադրբեջանի տնտեսության ուղիղ կեսը: Այս հայտարությունը նրա վրա շատ թանկ է նստել:

Հանրահավաքները շարունակվելու են, սակայն հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները մնում են անկանխատեսելի: Շատերին հետաքրքում է, թե երբ է Ալիևի արձանները անհետանալու Բաքվի փողոցներից»: 

Է. Միլլի. Իլհամ Ալիևը վերածվել է «քաոսի երաշխավորի»