08/04/2013 20:43
Արևմուտքն ակնարկում է Ադրբեջանի իշխող կուսակցության մոտալուտ վախճանի մասին
Ադրբեջանի իշխող ճամբարի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում խուճապ է:
Ինչպես հայտնում է «Ազադլիգ» թերթը, Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ գաղտնի բիզնես ունեն և վախենում են, որ այդ ամենը կբացահայտվի: Նրանք միջազգային մամուլում տեղ գտած վերջին հրապարակումները գնահատել են որպես Արևմուտքի կողմից Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության մոտալուտ վախճանի մասին ուղերձ:
«Բանն այն է, որ որոշ պաշտոնյաներ սեփական ընկերություններ ունեն, որոնց մասին նույնիսկ իրենց գործընկերները չգիտեն: Այդ պաշտոնյաներն անհանգստացած են, որ իրենց ընկերությունների բացահայտումից հետո ստիպված են լինելու բացատրություններ տալ: Միանգամայն հնարավոր է, որ ուշադրությունն իր վրայից շեղելու նպատակով Իլհամ Ալիևը զոհաբերի մի քանիսին, ովքեր օֆշորային ընկերություններ ունեն»,- գրում է թերթը: