.jpg)
08/04/2013 16:32
Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի երդմնակալության արարողությանը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի մասնակցեի ապրիլի 9-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը:
Այս մասին Aysor.am-ին հայտնեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Հարցին, թե ինչո՞ւ չի մասնակցի երդմնակալության արարողությանը, Ի. Տոնոյանն պատասխանեց, թե Գ. Ծառուկյանը երկրում չէ. «Նախօրեին մեկնել է արտասահման»: