.jpg)
ՀՀԿ-ն դատապարտում է ընտրակաշառքները
Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ և իրականացմամբ, դատապարտում է ընտրությունների վրա ստվեր ձգող ցանկացած երևույթ, այդ թվում նաև ընտրակաշառք, և իր լիազորությունների շրջանակում հետամուտ է լինելու , որպեսզի նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքն ու բուն քվեարկությունը իրականացվի բացառապես Ընտրական օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան: Այս մասին ասվում է ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ:
«Երևանցին է ընտրելու Երևանի քաղաքապետ»,- եզրափակում են ՀՀԿ շտաբից: