ԱԺ նախագահը՝ Ավագանու ընտրությունների մասին. Որևէ մեկի հետ չենք մարտնչելու
08/04/2013 15:28

ԱԺ նախագահը՝ Ավագանու ընտրությունների մասին. Որևէ մեկի հետ չենք մարտնչելու

Մենք ամեն ինչ անելու ենք, որ Ավագանու ընտրություններն անցնեն կոռեկտության սահմաններում, և հաղթի ՀՀԿ-ն: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասին, այս մասին ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Խորհրդարանի ղեկավարն ասաց, որ իրենք որևէ քաղաքական ուժի երբևէ չեն ստորադասել և բոլորին համարում են իրենց մրցակից. «Որևէ մեկի հետ մենք չենք մարտնչում: Փորձելու ենք այնպես անել, որ մեր ավագանիների թիվը քաղաքապետարանում շատ լինի»:

Ինչ վերավերում է ապագա կառավարությանը, Հ. Աբրահամյանը նշեց, որ հարցը կքննարկվի միայն Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո:

 

ԱԺ նախագահը՝ Ավագանու ընտրությունների մասին. Որևէ մեկի հետ չենք մարտնչելու