.jpg)
Բորուջերդի. Իրանի Մեջլիսի օրակարգում կարող է դրվել NPT-ից դուրս գալու հարցը
Եթե Արևմուտքը պաշտոնապես չճանաչի Իրանի՝ միջուկային էներգիայից օգտվելու իրավունքը, ապա Թեհրանը դուրս կգա «միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրից (NPT): Այս մասին, իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառանալով Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական պաշտժամիջոցներին, մասնավորապես նշել է. «Եթե Արևմուտքը չկրճատի միջուկային զենքի պաշարները և պաշտոնապես չճանաչի Իրանի՝ միջուկային էներգիայից օգտվելու իրավունքը, ապա իմաստի չի ունենա անդամակցել «միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրին»:
«Մեզ համար անընդունելի է, որ Իրանը հարգի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) և NTP-ի օրենքները, իսկ ԱՄՆ-ն և Արևմուտքն անտեսեն դրանք: Այդ դեպքում Իրանի Մեջլիսի օրակարգում կարող է դրվել NTP-ից դուրս գալու հարցը»,-նկատել է Բորուջերդին:
Հավելենք, որ վերջերս Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն հայտարարել էր, որ Իրանը նույնիսկ մի պահ չի դադարեցնի ուրանի հարստացման աշխատանքները:
Նախորդող հրապարակում` Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ առաջարկել է զերծ մնալ ատոմային զենքից