.jpg)
Քերին և Աբասը քննարկել են պաղեստինա-իսրայելական բանակցությունների հարցը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունների վերականգման հարցերը, սակայն հրաժարվել են հայտնել հանդիպման մանրամասները: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Քերին կիրակնօրյա բանակցությունները բնութագրել է կառուցողական:
«Դեռ առ դեմ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը և Պաղեստինի առաջնորդ Աբբասը քննարկել են խաղաղության հասնելու հարցերը և համաձայել են լավագույն տարբերակը գտնելու համար շարունակել միասին աշխատել»,- ասել է ամերիկացի պաշտոնյան՝ ավելացնելով, որ Քերին Աբասին խնդրել է չբարձրաձայնել հանդիպման մանրամասները:
«Այս կապակցությամբ հայտարարություններ չեն լինելու, սակայն երկու կողմերի հետ կապեր հաստատելուց երկու ամիս անց ղեկավարությունը պարզաբանելու է այդ բոլոր հանդիպումների մանրամասները»,- պաղեստինյան հեռուստաընկերությանը հայտնել է Աբասի օգնական Նամր Համադը:
Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական ուղիղ բանակցություններն ընդհատվել էին 2010 թվականին՝ կապված հրեական բնակավայրերի շինարարության հետ: