.jpg)
Մահացել է Մարգարետ Թետչերը
Մահացել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը: Ria.ru-ի փոխանցմամբ` նա մահացել է այսօր` ապրիլի 8-ին, 87 տարեկան հասակում:
«Մեծ վշտով Մարկ և Քերոլ Թետչերները հայտնել են, որ այսօր սրտի կաթվածից մահացել է իրենց մայրը»,- լրագրողներին հայտնել է նախկին վարչապեի ներկայացուցիչ Լորդ Բելը:
Հիշեցնենք, որ Մարգարետ Թետչերը ծնվել է 1925թ. հոկտեմբերի 13-ին Անգլիայում: Հայտնի է որպես «երկաթյա տիկին»: 1975թ. փետրվարին ընտրվել է Պահպանողական կուսակցության առաջնորդ։ Թետչերն առաջին և դեռևս միակ կինն է, որն զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը (1979-1990 թթ.):