.jpg)
Նաիրա Զոհրաբյան. Ապրիլի 9-ին ԱԺ հերթական նիստ է
«Դա Ազգային ժողովի հերթական նիստ է: ԱԺ-ի հերթական նիստին մասնակցության համար մենք որոշումներ չենք ընդունում»,- այս մասին «Փաստիֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ի պատասխան հարցի, թե ունի՞ արդյոք ԲՀԿ-ն որոշում ՀՀ Նախագահի երդմնակալությանը մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ:
«Ինչպես օրերս ասել էր իմ լավ բարեկամ Արմեն Ռուստամյանը, օրը կգա՝ բարին հետը»,- հավելել է Ն.Զոհրաբյանը:
Նշենք, որ ԱԺ խմբակցություններից երկուսը՝ «Ժառանգությունը» և «Հայ ազգային կոնգրեսը» որոշել են չմասնակցել ԱԺ-ի ապրիլի 9-ի հատուկ նիստին: