Վարդան Օսկանյանին ԱԱԾ են հրավիրել
08/04/2013 17:08

Վարդան Օսկանյանին ԱԱԾ են հրավիրել

«Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը Սիվիլիթաս հիմնադրամին առչնվող ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարույթում քննվող քրեական գործի շրջանակում հրավիրվել է ԱԱԾ (իր համար նախընտրելի օրն ու ժամը նախապես քննիչների հետ համաձայնեցնելու առաջարկությամբ): Այս մասին տեղեկանում ենք «Սիվիլիթաս» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից.

«Վարդան Օսկանյանը ԱԱԾ է հրավիրվել Սիվիլիթաս հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաները վառելիքով լիցքավորելու, լվանալու, ինչպես նաև աշխատավարձի վճարման հետ կապված դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու որոշման հետ ծանոթանալու և արձանագրություն կազմելու համար:

Վերոհիշյալ խնդրի հետ կապված սույն թվականի հունվարի 29-ին հարցաքննվել են հիմնադրամի երկու վարորդները, իսկ փետրվարի սկզբին ԱԱԾ-ն ստուգել է, թե արդյոք հիմնադրամին չպատկանող (չվարձակալված) ավտոմեքենաներում տեղադրված են գազաբալոնային համակարգեր, ինչպես նաև այդ ավտոմեքենաների վազքը»:
 

 


 

Վարդան Օսկանյանին ԱԱԾ են հրավիրել