.jpg)
Պակիստանն իր տարածքը հանձնել է ԱՄՆ-ին
Պակիստանը համաձայնել է իր տարածքը հանձնել ԱՄՆ-ին՝ ամերիկյան անօդաչու սարքերի միջոցով հրթիռային հարվածներ իրականացնելու համար: Ինչպես հյատնում է itar-tass-ը` հղում կատարելով «Հինդու» թերթին, Իսլամաբադը գաղտնի ծանուցմամբ՝ ԿՀՎ-ին խնդրել է զերծ մնալ Պակիստանի միջուկային կենտրոնների մոտ և Քաշմիր ճամբարում հարձակումներ իրականացնելուց:
«Պակիստանը այդ հարցի շուրջ բանակցություններ է վարել 2004 թվականին՝ փորձելով ԱՄՆ-ին համոզել միջուկային կենտրոնների և Քաշմիրի ահաբեկիչների ճամբարների ուղղությամբ սահմանափակել անօդաչու սարքերի թռիչքները: Գաղտնի գործարքը ստորագրվել է այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են «Ալ-Կաիդայի» հետ կապված թալիբների դաշտային հրամանատար Նեկ Մուհամեդին, ում Պակիստանի իշխանությունները ճանաչել էին որպես պետության թշնամի»,- գրում է թերթը:
Գործարքը թույլ է տալիս ամերիկյան անօդաչու սարքերին կանոնավոր թռիչքներ իրականացնել այն շրջաններում, որտեղ հիմանակնում բնակվում են թալիբները: Գաղտնի համաձայնագրի պայմանններով՝ ԱՄՆ-ն երբեք չպետք է բարձրաձայնի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ուղղությունը և իր ռազմական հանձնարարությունների մանրամասները: