.jpg)
08/04/2013 20:29
Պեպեն վնասվածք է ստացել Ստամբուլում
«Ռեալի» պաշտպան Պեպեն չի կարողացել ավարտել այսօրվա պարապմունքը, որն «Արքայական թիմն» անցկացնում էր Ստամբուլի «Բեշիկթաշ» մարզադաշտում: «Football Espana»-ի տեղեկություններով` խոսքը մկանային խնդրի մասին է, վնասվածքի մասին այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ «Գալաթասարայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպմանը որակազրկման պատճառով չեն մասնակցի Սերխիո Ռամոսն ու Խաբի Ալոնսոն: