Նրանք կմասնակցեն երդմնակալությանը
08/04/2013 16:27

Նրանք կմասնակցեն երդմնակալությանը

Հայտնի են դարձել ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի 2013 թ.-ի ապրիլի 9-ի հանդիսավոր երդմանը մասնակից պատվիրակությունների կազմերը: Կազմերին ծանոթանում ենք ԱԺ պաշտոկան կայքում:

Այսպիսով, ԼՂՀ պատվիրակությունը կգլխավորի նախագահ Բակո Սահակյանը, պատվիրակության կազմում է ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանն ու այլ պաշտոնատար անձիք:

ՌԴ պատվիրակությունը կղեկավարի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը: Կլինեն ներայացուցիչներ Չեխիայի, Բելառուսի, Ռումինիայի, Վրաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի խորհրդարաններից:

Երդմնակալությանը մասնակցելու համար Հայաստան կժամանի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը կգլխավորի երկրի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին:

Վրաստանի պատվիրակութություն կազմում են երկրի մշակույթի նախարար Միրիանե Օդիշարիան, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը և այլ պաշտոնատար անձիք:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը կներկայացնի երկրի քաղաքացիական հարցերով փոխնախարար Գու Չժաոսին:

Երդմնակալության արարողությանը կմասնակցեն նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ` ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը, Եվրասիական զարգացման բանկի ղեկավար Սերգեյ Իգնատովը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Լորենցո Կարրաֆին, ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետտոն և այլք:

Երդմնակալության արարողությանը կմասնակցի նաև ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, կլինեն նաև ՀՀ-ում մի շարք երկրների արտակարգ և լիազոր դեսպանները: 

Նրանք կմասնակցեն երդմնակալությանը