Սեքսուալ սկանդալներ՝ ԱՄՆ պաշտոնական դեմքերի մասնակցությամբ
08/04/2013 22:00

Սեքսուալ սկանդալներ՝ ԱՄՆ պաշտոնական դեմքերի մասնակցությամբ

Սենատորներ, կոնգրեսականներ, քաղաքապետներ և նախագահներ... Այս մարդիկ էլ իրենց գաղտնիքներն են ունենում, երբեմն նրանք դավաճանում են իրենց կանանց: Նրանց դեպքում, եթե գաղտնիքը բացահայտվում է, հետևանքները շատ տխուր են լինում:  Բայց, ոչ միշտ... 



1. Ձախից ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոներն է, ողջունում է մեծահարուստ Քրիս Լիին՝ 2010 թ. Կապիտոլիայում տեղի ունեցած երդման արարողության ժամանակ: Նրա կինը՝ Միշելը, ձեռքում պահում է Աստվածաշունչը, իսկ որդին՝ Ջոնաթանը, կանգնած է կողքին: Լին հեռացել է պաշտոնից փետրվարի 9-ին, այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց նրա լուսանկարը: Լուսանկարում նա առանց վերնաշապիկի է: Նկարն ուղարկվել է մի կնոջ, որի հետ խոսնակը հանդիպել է Craigslist-ում: Gawker.com կայքը հրապարակել է նաև այդ կնոջը ուղղված մի քանի էլեկտրոնային նամակ:



2. Սեփական նախաձեռնությամբ արձակուրդ մեկնելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում Հարավային Կարոլինայի քաղաքապետ Մարկ Սանֆորդը խոստովանել է, որ 2009 թ. հունիսի 24-ին մեկնել է Արգենտինա՝ սիրուհու հետ հանդիպելու համար: Ամուսնացած քաղաքական գործիչը, ով չորս երեխաների հայր է, այդ կնոջ հետ ծանոթ է արդեն ութ տարի: «Այն, ինչ ես արեցի, սխալ է»,- հայտարարել է նա՝ հրաժարականից առաջ:



3. 2009 թ. հունիսի 16-ին սենատոր Ջոն Էնսայնը հայտարարեց իր և գործընկերներից մեկի սեքսուալ կապի մասին: Սենատորի սիրուհին աշխատակազմում նրա «աջ ձեռքն էր» համարվում: Սենատորը ստիպված էր խոստովանել դավաճանության մասին, քանի որ սիրուհու ամուսինը սկսել էր շանտաժի ենթարկել նրան:



4. Բոբ Բուդրաֆֆը հարցազրույց է վերցնում Ջոն էդվարդսից՝ 2008 թ. օգոստոսի 8-ին, Չեպել Հիլլում: Հյուսիսային Կարոլինայի նախկին սենատորը և Դեմոկրատական կուսակցության փոխնախագահի թեկնածուն 2004 թվականին ABC News հեռուստաալիքի եթերում խոստովանեց, որ 42-ամյա Ռիել Հանտերի հետ հարաբերությունների մասին ստել է: Նա հերքել էր Հանթերի երեխայի հայրը լինելու հանգամանքը, բայց 2009 թ. սեպտեմբերի 21-ին  նա հայտարարեց, որ իրոք Ֆրենսիս Կիուն Հանթերի հայրն է:



5. Նյու-Յորքի նահանգապետ Էլիոթ Սպիտցերը 2008 թ. մարտի 10-ին իր գրասենյակում ներողություն խնդրեց կնոջից՝ անձնական սխալների համար: «New York Times»-ը ենթադրում էր, որ նա կապված է եղել անբարոյական կանանց հետ: Սպիտցերը հենց այդ շաբաթ հեռացավ աշխատանքից:



6. Այդահո նահանգի սենատոր Լարի Քրեյգը 2007 թ. հունիսին ձերբակալվելուց հետո մեղադրվել է Մինեապոլիսի օդանավակայանում հասարակական կարգը խախտելու մեջ: Ոստիկանության աշխատակիցը հայտնել է, որ Քրեյգը անհարիր շարժումներ է արել, որոնք վկայել են այն մասին, որ նա ցանկանում է սեքսով զբաղվել: Քրեյգը բողոքարկել է: Նա պնդել էր, որ նրա գործողությունները սխալ են հասկացել, և որ նա համասեռամոլ չէ: Նա նաև ասել է, որ ընդունել է իր մեղքը միայն որպեսզի գործն անաղմուկ փակվի:

7. Սենատոր Դևիդ Վիտերը խոստովանել է, որ 2007թ. հուլիսին զանգահարել է  «սեքսուալ ծառայությունների մատուցման կենտրոն»: Սենատորն այս մասին հայտարարեց միայն այն ժամանակ, երբ «Hustler» ամսագիրը տեղեկություններ հրապարակեց այն մասին, որ սենատորի հեռախոսահամարը գրանցված է եղել սեքսուալ բնույթի ծառայություններ մատուցող մի քանի կազմակերպություններում:



8. Լուսանկարում Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլառաիգոսան ու Միրատոլա Սալինասն են, ով որպես թղթակից աշխատում էր «Telemundo 52» հեռուստաընկերությունում: Լուսանկարն արվել է 2006 թ. հունիսին: Որոշ ժամանակ անց Վիլառաիգոսան հայտարարեց, որ սիրային կապի մեջ է եղել Սալինասի հետ:



9. Պաշտոնյա Մարկ Ֆոլին 2006 թվականին հեռացավ աշխատանքից այն սեքսուալ բնույթի հաղորդագրությունից հետո, որն ուղարկել էր մի անչափահասի: Ֆոլի անվան հետ կապված սկանդալը Դեմոկրատերին թույլ տվեց Ներկայացուցիչների պալատում 2006 թ. նոյեմբերի իրավիճակը պահել վերահսկողության տակ:



10. Լուսանկարում Դինա Մատոսն է ամուսնու՝ նահանգապետ Ջեյմս ՄակԳրիվի հետ՝ հրաժարականի մասին հայտարարելու պահին: Մակ Գրիվին խոստովանեց , որ համասեռամոլ է և որ կապ է ունեցել այլ տղամարդու՝ Հոլան Սիպոլոմի հետ: Լուսանկարի աջ մասում հենց նա է: Ավելի ուշ ՄակԳրիվին ինքնակենսագրական գրեց ու անվանեց «Խոստովանություն»: Իսկ Դինա Մատոս ՄակԳրիվին գրեց «Լռակյաց զուգընկեր» գիրքը՝ իրենց ամուսնական կյանքի մասին:



11.  Հանրապատեկան Ջեք Ռայանը ինքնաբացարկ հայտարարեց 2004 թ.-ի Սենատի ընտրություններում, երբ  նրա կինը՝ դերասանուհի Ջերի Լին Ռայան ամուսնալուծվելու համար դիմեց դատարան, նա հայտարեց, որ  ամուսինն իրեն տարօրինակ ակումնբներ է տարել ու խնդրել է սեքսով զբաղվել այլ մարդկանց ներկայությամբ: Ռայանը հերքեց այս ամենը, բայց խոստովանեց, որ նրանք  Փարիզում այցելել են ավանգարդ ակումբ, որտեղ  երկուսն էլ լավ չեն զգացել: Ռայանի գլխավոր մրցակից Բարաք Օբաման հեշտությամբ հաղթեց ընտրություններում ու անցավ Սենատ:



12. Պաշտոնյա Բոբ Լիվինգսթոնը 1998 թ. պատրաստվում էր Խորհրդարանի խոսնակ դառնալ, սակայն կնոջ հետ խնդիրներ ունեցավ: Երկու ամիս անց նա հեռացավ Կոնգրեսից:



13. ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը երդումով հերքեց Մոնիկա Լևինսկու հետ սեքսուալ կապ ունենալու մասին խոսակցությունները, սակայն ավելի բարդացրեց իրավիճակը: Գործը հասավ իմփիչմենտի, սակայն 1999 թ.-ին նրան արդարացրեցին:

14. Սենատոր Բոբ Պեկվուդը հրաժարական տվեց 1995 թ.-ին, 17 գործընկերուհիների նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրելու մեղադրանքից հետո:



15. Մասաչուսեցի կոնգրեսական Բարնի Ֆրանկը 1989 թ. հաստատեց, որ Վաշինգթոնում գտնվող իր բնակարանը մինչև 1987 թ. ավարտն օգտագործել է տղամարդ մարմնավաճառների ընդունելու համար: Տղամարդկանց սիրահար Բարնին իր բնակարանն օգտագործել է կանչով տղամարդկանց համար՝ կողմնակի գումար վաստակելու նպատակով: Բանին չազատազրկվեց ու չկորցրեց Կոնգրեսում իր տեղը, նա նաև հաղթանակ տարավ ընտրություններում:



16. Սենատոր Գերի Հարտը 1988թ. դեմոկրատական ընտրություններում հաղթողի հավակնորդն էր համարվում, բայց այդ ժամանակ «Miami Herald» ամսագիրը հայտարարեց, որ նա այլ կնոջ հետ մի քանի օր է անցկացրել, երբ իր կինը քաղաքում չի եղել: Սկզբում Հարտը ամեն բան հերքում էր: Սակայն Դոննա Ռայսի հետ ունեցած սեքսուալ կապը կործանեց նրա նախընտրական արշավը: Կնոջը տեսան «Monkey Business» նավի վրա, երբ վերջինս նստած էր սենատորի գրկում:




17. Պաշտոնյա Դեն Քրեյնը լալիս է մամուլի ասուլիսի ժամանակ: 1983-ին Քրեյնը ներողություն խնդրեց  ընտանիքից՝ 17-ամյա աղջկա հետ կապ ունենալու համար: Լուսանկարի աջ կողմում Ջերի Ստադսն է, որին նույպես մեղադրել են անչափահասի հետ սեքսուալ հարաբերություն ունենալու համար:



18. Պաշտոնյա Ուիլբուր Դ. Միլսը՝  էկզոտիկ մերկապարուհի Ֆենն Ֆոքսի հետ: Միլսը սկանդալի կենտրոնում հայտնվեց 1974 թվականին, երբ Վաշինգթոնում ոստիկանությունը կանգնեցրեց նրա մեքենան, քանի որ միացված չէին լուսարձակները: Միլսը ղեկին չէր, բայց հարբած էր, իսկ մերկապարուհին մեքենայից անմիջապես ցատկեց մոտ գտնվող լճակը: Այս միջադեպը փչացրեց պաշտոնյայի ողջ կարիերան: 

Սեքսուալ սկանդալներ՝ ԱՄՆ պաշտոնական դեմքերի մասնակցությամբ