Զ. Զոհրաբյանի վթարի փաստի առթիվ հարուցվել է քրգործ
08/04/2013 13:22

Զ. Զոհրաբյանի վթարի փաստի առթիվ հարուցվել է քրգործ

Նախկինում հայտնել էինք, որ ապրիլի 4-ին, ժամը 23.30-ին, «Չերի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 198 տան դիմաց բախվել էր «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պատահարի հետևանքով «Չերիի» վարորդը, ուղևորը, «Օպել Վեկտրաի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Փաստի առթիվ ապրիլի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս):

Նախաքննությունը շարունակվում է:

Զ. Զոհրաբյանի վթարի փաստի առթիվ հարուցվել է քրգործ