.jpg)
Անդրիաս Ղուկասյանը նստացույց է անում Բաղրամյան պողոտայում
«Րաֆֆին գնացել է, ով ուզում է` կարող է նրա հետ գնալ, իսկ ով ուզում է գնալ Բաղրամյան 26, մնում է այստեղ` Բաղրամյանի վրա նստացույցի»,- այս մասին ասաց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
Ա. Ղուկասյանը նշեց, որ իր տեղեկություններով, Ր. Հովհաննիսյանը մի խումբ քաղաքացիների հետ արդեն գնացել է Ծիծեռնակաբերդ: «Մենք պետք է հասկանանք, որ, մնալով այստեղ, ամեն մեկս կրելու է պատասխանատվություն, ոստիկանները կարող են խոչընդոտել և բերման ենթարկել»,- ասաց Ա. Ղուկասյանը:
Հավաքվածները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Oսիպյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ չեն թողնում իրենց առաջ գնալ, ինչին ի պատասխան Վ. Օսիպյանը նշեց, որ այս պահին Բաղրամյան 26-ում ՀՀ նախագահի երդմնակալության արարողակարգն է շարունակվում:
Aysor.am-ի թղթակցի այն դիտարկմանը, որ ՀՀ ոստիկանապետը նշել է, որ ժամը 19.00-ին արարողակարգը կվերջանա, Վ. Օսիպյանը պատասխանեց.
«Այնտեղ փուլային է: Ճիշտն ասած, շարունակվում է»,- ասաց նա: