Սուրբ Զատիկի ու Նովրուզի օրերին շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել
09/04/2013 16:20

Սուրբ Զատիկի ու Նովրուզի օրերին շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել

Մարտի 18-ից 22-ը և ապրիլի 1-ից 6-ը տարածաշրջանում եղած ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը այսօր Վիեննայում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:

Նրանք նշել են, որ Սուրբ Զատիկի ու Նովրուզի օրերին շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է եղել, և հույս են հայտնել, որ այն կշարունակվի:

Համանախագահները երկու երկրների նախագահների հետ քննարկել են դեպի Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղից կատարելիք քաղաքացիական թռիչքների հարցը և վերահաստատել իրենց հանձնառությունը խաղաղ գործընթացին:

Առաջիկա շաբաթների ընթացքում միջնորդները նախատեսում են կազմակերպել արտգործնախարարների հանդիպում:  

Սուրբ Զատիկի ու Նովրուզի օրերին շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել