.jpg)
Այսօր Ժան-Պոլ Բելմոնդոյի ծննդյան օրն է
Այսօր հանրահայտ ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Բելմոնդոն դառնում է 80 տարեկան: Նա ծնվել է 1933 թվականի ապրիլի 9-ին Նեյի-սյուր-Սենում, քանդակագործ Պոլ Բելմոնդոյի ընտանիքում։
20 տարեկանում ընտրում է դերասանի մասնագիտությունը։ Ընդունվում է Դրամատիկ արվեստի ազգային բարձրագույն կոնսերվատորիա։ Ավարտելուց հետո աշխատում է թատրոնում։ Առաջին կինոդերը 1957 թվականին նկարահանված «Ոտքով, ձիով և ավտոմեքենայով»` «A pied, a cheval et en voiture» կինոնկարում էր, սակայն կինոնկարի առաջին ցուցադրումից առաջ նրա խաղացած հատվածը մենտաժեցին։
Առավել նշանակալի դեր նրան հասավ «Եղիր գեղեցիկ և լռիր» «Sois belle et tais-toi» կինոնկարում։ 26-ամյա դերասանին հռչակ բերեց «Վերջին շնչով» «A bout de souffle) կինոնկարը: Արտիստը նկարահանվել է և դրամտիկ ֆիլմերում, և կատակերգությւոններում: 80-ամյակը բոլորած դերասնեը նկարահանվել է շուրջ 100 ֆիլմում: