.jpg)
Ջոկովիչ. «Ամեն ինչ կանեմ` արագ կորտ վերադառնալու համար»
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ով ամերիկացի Սեմ Կուերայի հետ Դևիսի գավաթի քառորդ եզրափակիչ փուլի մրցամարտում ոտքի կոճի վնասվածք էր ստացել, պատմել է այն մասին, որ ամեն ինչ անում է` արագ վերականգնվելու ու կորտ վերադառնալու համար: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
«Իհարկե, ցավալի է, որ այսպես ստացվեց, սակայն ես ամեն ինչ կանեմ` արագ ապաքինվելու և առաջիկա մրցաշարերին մասնակցելու համար: Ամեն դեպքում` շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս դժվարին պահին աջակցում են ինձ: Շնորհակալ եմ ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների համար»,- հայտարարել է Ջոկովիչը:
Ավելի վաղ Նովակը տեղեկացրել էր, որ կարող է չմասնակցել Մոնտե Կառլոյի մրցաշարին, որը տեղի կունենա ապրիլի 15-21-ը: