Երկրաշարժ Իրանի Բուշեհր նահանգում. 31 զոհ, ավելի քան 500 վիրավոր
09/04/2013 20:56

Երկրաշարժ Իրանի Բուշեհր նահանգում. 31 զոհ, ավելի քան 500 վիրավոր

Իրանի Բուշեհր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երեք մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

Դաշթիի քաղաքապետը ԶԼՄ-ներին հաղորդել է, որ այսօր ժամը 16:22 րոպեին Իրանի Բուշեհր նահանգում տեղի ունեցած 6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով 31 մարդ է զոհվել, 500-ը՝ վիրավորվել են:

Նշենք, որ Բուշեհր նահանգը գտնվում է Իրանի հարավում՝ Պարսից ծոցի ափին:

Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երկրաշարժը որևէ ազդեցություն չի ունեցել Բուշեհրի ատոմակայանի աշխատանքների վրա:

Բուշեհրում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Քաթարում, Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում և Արաբական Միացյալ Էմիրություններում: 

Երկրաշարժ Իրանի Բուշեհր նահանգում. 31 զոհ, ավելի քան 500 վիրավոր