.jpg)
Մահմուդ Ահմադինեժադ. Ոչ մի ուժ ի զորու չէ կասեցնել Իրանի միջուկային ծրագիրը
Ոչ մի ուժ ի զորու չէ կասեցնել միջուկային ոլորտում Իրանի ձեռք բերած հաջողությունները: Այս մասին ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ այսօր Իրանի միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Ահհմադինեժադն իր ելույթում, անդրադառնալով միջուկային ոլորտում Իրանի ձեռք բերած հաջողություններին, մասնավորապես նշել է. «Իրանի թշնամիները կարծում էին, որ ճնշումների միջոցով կարող էին կոտրել իրանցիների կամքը, սակայն նրանց նախազգուշացնում եմ, որ Իրանը արդեն միջուկային երկիր է դարձել, և ոչ մի ուժ ի զորու չէ կասեցնել միջուկային ոլորտում մեր ձեռք բերած հաջողությունները»:
Իրանի նախագահը, անդրադառնալով միջուկային ոլորտում ձեռնարկվելիք քայլերին, տեղեկացրել է, որ Թեհրանի ռեակտորի օրինակով ևս հինգ էլեկտրակայաններ պետք է կառուցվեն: