.jpg)
Մի քանի ակտիվիստների նկատմամբ կազմվել է արձանագրություն
Մի քանի երիտասարդ բերվել են ոստիկանության Արաբկիրի բաժին:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Aysor.am-ին հայտնեցին, քանի որ տեղում հնարավոր չի եղել կազմել վարչական իրավախախտման արձանագրություն, նրանք բերվել են ոստիկանության Արաբկիրի բաժին, և «Վարչական իրավախախտումների» մասին օրենսգրքի 182 հոդվածի (Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը, որը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով) համաձայն նրանց նկատմամբ կազմվելու է վարչական իրավախախտման արձանագրություն:
ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ նրանք հրաժարվում են ներկայանալ:
Նախորդող հրապարակում` Եղիա Ներսիսյանը և Վարդգես Պետրոսյանը բերվել են ոստիկանություն