Պակիստանի հյուսիսում մարտերի ընթացքում զոհվել է 130 մարդ
09/04/2013 20:48

Պակիստանի հյուսիսում մարտերի ընթացքում զոհվել է 130 մարդ

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Տիրախ հովտում մարտերի ընթացքում զոհվել է մոտ 100 ապստամբ և  առավարական զորքերի 30 ներկայացուցիչներ:

Mk.ru-ի փոխանցմամբ՝ Պակիստանի զորքերը ապրիլի 5-ից վերահսկողության տակ են վերցրել մինչ այդ թալիբների կողմից վերահսկվող շրջանը:

Ապստամբական խմբավորումների միջև բախումների հետևանքով այդ շրջանը լքել է 40.000 մարդ:

Տիրախ հովտի մի շարք շրջաններ վերահսկում են «Թալիբան» շարժման անդամները:
 

Պակիստանի հյուսիսում մարտերի ընթացքում զոհվել է 130 մարդ