.jpg)
09/04/2013 19:45
Րաֆֆին հորդորում է Ծիծեռնակաբերդ գնալ Սարյանով, սակայն ժողովուրդն անշարժ է
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած քննարկումից հետո՝ որոշում է կայացվել, որ ժողովուրդը Ծիծեռնակաբերդ գնա Սարյան փողոցով: Սակայն այս պահին ժողովրդի մի մասը Բաղրամյան պողոտայի վրա է, մյուս մասը գնացել է Սարյան փողոցով:
Ներկայում Բաղրամյան պողոտայում ինչ-որ բանակցություն է գնում ակտիվիստների, «Ժառանգություն» կուսակցության անդամների և ոստիկանների միջև: