.jpg)
Դասադուլավորները ոստիկաններին հրավիրում են գործադուլի
Այս առավոտ նախատեսված բողոքի ակցիան մեկնարկել է: Երիտասարդները «Մենք ենք տերը մեր երկրի», «Միասին ենք կերտելու Հայաստանը» և նման այլ կոչերով այցելու են տարբեր բուհեր ու բոլորին կոչ անում այսօր ժամը 11-ին լինել Ազատության հրապարակում ու «նորընտրի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ երդվել»:
Տնտեսագիտական համալսարանի մուտքի մոտ կանգնած ոստիկաններին ցուցարարները հրավիրեցին գործադուլի:
Այժմ ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Բժշկական համալսարան:
Երիտասարդները նախապես հայտարարել էին, որ ակցիան սկսելու են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտից, այնուհետև կանցնեն տարբեր ԲՈՒՀ-երով և երթով կուղևորվեն Ազատության հրապարակ: