Րաֆֆին կրկին փոխեց քայլերթի երթուղին. Ժամը 18-ին գնալու են Ծիծեռնակաբերդ
09/04/2013 16:44

Րաֆֆին կրկին փոխեց քայլերթի երթուղին. Ժամը 18-ին գնալու են Ծիծեռնակաբերդ

Ազատության հրապարակում ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմակիցների երթ:

Բարձարանալով հարթակ` Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին` խաղաղ երթի համար, ապա կոչ արեց հավաքվել ժամը 18-ին՝ քայլերթով շարժվելու դեպի Ծիծեռնակաբերդ:

Հավաքվածներից մեկը տեղից բղավեց, թե շարժվեն դեպի Բաղրամյան 26, ինչին ի պատասխան, Հովհաննիսյանն ասաց. «Եթե ուզում եք գնալ ձեր կեղծ նախագահի մոտ,  գնացեք, մենք չենք գնում Բաղրամյան, մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ: Գնում ենք մոմերով և աղոթքով»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, թե վաղն առավոտյան բացվելու է  նոր Հայաստան:

Րաֆֆին կրկին փոխեց քայլերթի երթուղին. Ժամը 18-ին գնալու են Ծիծեռնակաբերդ