.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյան` Ի՞նձ եք սուլում. Ժողովուրդ՝ հիմա
«Ես պատրաստ եմ վաղը մեկնելու Մոսկա, պարոն Պուտինին տանելու հայ ժողովրդի հաղթանակը»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, թե պատրաստ է նաև այլ պետություններ տանել այդ հաղթանակը:
Ազատության հրապարակում ժողովուրդը բղավում էր «Հի-մա- հի-մա», ինչին Հովհաննիսյանն արձագանքեց, թե ընդունում է ժողովրդի խորհուրդը, ինչը կրկնեց երեք անգամ՝ նշելով, որ նրանք էլ պետք է ընդունեն իր խորհուրդը: Այդ պահին հավաքվածներից մեկը բղավեց. «Երկաթը տաք-տաք են ծեծում», որին չարձագանքեց Հովհաննիսյանը:
«Ամսի 12-ին….»,- դեռ խոսքը չավարտած ժողովուրդը սկսեց սուլել, Հովհաննիսյանն էլ հարցրեց, թե իրե՞ն են սուլում, ինչին ժողովուրդն արձագանքեց, «Հի-մա, հի-մա….». Այնուամենայնիվ, Հովհաննիսյանը շարունակեց, թե ամսի 12-ին ժամը վեցին Ազատության հրապարակում երկու ժամանոց հավաք է լինելու:
«Մի ժամ ներկայացնելու եմ Հայաստանի ապագա իշխանության կառուցվածքը, երկրորդ ժամը ներկմայացնելու եմ «Բարև երևան» դաշինքը»,- ներկայացրեց Հովհաննիսյանը:
Նա ասաց, ոև Սերժ Սարգսյանը և Վեհափառը դավաճանել են հայ ժողովրդին և պիտի պատասխան տան ժողովրդին:
Հովհաննիսյանն ասաց, որ նախագահական նստավայրում կերուխումն ավարտվել է և իրենք պետք է գնան իրենց նստավար: