.jpg)
Վ. Գասպարյանի հրամանով՝ ոստիկանները բացեցին Բաղրամյան պողոտայի մայթը
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ Րաֆֆի Հովհաննիսյանի բանակցությունների արդյունքում ոստիկանները բացեցին Բաղրամյան պողոտայի մայթը: Ր. Հովհաննիսյանը նախանշեց երթուղին, ըստ որի հիմա մարդիկ շարժվում են դեպի Պռոշյան փողոց, այնտեղ պտտվելու են և վերադառնան Ազատության հրապարակ:
«Այնտեղ ևս մի փոքր կխոսենք և իրար բարի գիշեր կասենք»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Նշենք, որ այս պահին երթը ուղեկցում են ոստիկանության հատուկ նշանակության զորքերը: Ր. Հովհաննիսյանն և իր կողմնակիցները մի քանի անգամ կրկնեցին, որ բարձր վանկարկումներ չլինեն` հարգելով ժամը, չլինեն նաև անկարգություններ:
Այս պահին ոստիկանների և հատուկ նշանակության զորքերի ուղեկցությամբ՝ երթը շարժվում է Բաղրամյան պողոտայով: