.jpg)
09/04/2013 23:04
Միխեիլ Սահակաշվիլիի ուսը կվիրահատեն 2-րդ անգամ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ուսը վիրահատության կենթարկվի 2-րդ անգամ` Ստամբուլի հիվանդանոցում:
Mk.ru-ի փոխանցմամբ` Սահակաշվիլին ընկել է հեծանիվից և կոտրել է ձեռքը:
Սահակաշվիլին հեծանվային մարզումներ անցկացնելից ընկել է և վնասել ուսը, իսկ Ստամբուլի հիվանդանոցի բժիշկները նրա մոտ ուսի եռակի կոտրվածք են հայտնաբերել:
Նշվում է, որ Թուրքիայի նախագահի հետ երկուշաբթի օրը նախատեսված ընթրիքը կկայանա այսօր: