Լևոն Սարգսյան. Սերժ Սարգսյանի աշխատանքը գնահատում եմ շատ բարձր
09/04/2013 14:36

Լևոն Սարգսյան. Սերժ Սարգսյանի աշխատանքը գնահատում եմ շատ բարձր

«Ես ինձ իրավունք չեմ վերապահում գնահատելու նախագահի աշխատանքը, քանի որ պետական պաշտոնյա եմ և դրա իրավունքը չունեմ»,- ԱԺ հատուկ նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Նախագահի ավագ եղբայր Լևոն Սարգսյանը:

Նա, սակայն, որպես ոչ պաշտոնյա` եղբոր աշխատանքը գնահատեց «շատ բարձր»:

Լ. Սարգսյանի խոսքով` դժգոհողներ բոլոր ժամանակներում էլ ու միշտ էլ եղել են, որոշ նման կարծիքների հետ ինքն էլ կարող է համաձայնել, քանի որ որոշ թերություններ ինքն էլ է տեսնում, բայց այն, ինչ կատարվում է մարզահամերգային համալիրից դուրս (խոսքը վերաբերվում է Ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին.-խմբ), իրեն ընդհանրապես չի հետաքրքրում:

«Ինձ այդ գործընթացը բոլորովին չի հետաքրքրում. ես լուրջ մարդ եմ»,- ասաց Լ. Սարգսյանը:

Նա նաև նշեց, որ կան քայլեր, որոնք իշխանությունները կիրականացնեն:  

Լևոն Սարգսյան. Սերժ Սարգսյանի աշխատանքը գնահատում եմ շատ բարձր