.jpg)
Սերժ Սարգսյանն այցելեց Եռաբլուր
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երդման հանդիսավոր արարողությունից հետո, ավանդույթի համաձայն, այցելեց Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմի հերոսներին: Սերժ Սարգսյանը ծաղակեփունջ դրեց իր մարտական ընկերոջ՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին:
Նախագահին ուղեկցում են «Փոքր Մհեր» և «Մենթե Մելքոնյան» ռազմական ուսումնարանների լավագույն սաները: Նախագահը նաև ծաղկեփունջ դրեց Անդրանիկ Օզանյանի շիրիմին: Սերժ Սարգսյանը պատվո պահակախմբի ուղեկցությամբ ծաղիկներ դրեց հուշապատին:
Սերժ Սարգսյանն այժմ ուղևորվում է նախագահական նստավայր, որտեղ զորահանդեսից հետո կընդունի կառավարության հրաժարականը, որն, ի դեպ, այս տարի առաջին անգամ հրապարակավ է լինելու: