.jpg)
Նախագահ. Այլ թեկնածուների ընտրած յուրաքանչյուր մարդու ուղերձ տեղ է հասել
ՀՀ վերընտրված Նախագահ Սերժ Սարգսյանը, երդմննակալության արարողությունից հետո ելույթ ունեցավ: Նա շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին՝ նախագահական ընտրություներին ակտիվ մասնակցելու համար, բոլոր նրանց ովքեր վստահել են իրեն՝ շարունակել աշխատանքը ՀՀ Նախագահի պաշտոնում: Նախագահը նաև նշեց, որ նրանք, ովքեր իրենց ձայնը տվել են այլ թեկնածուների, այդպիսով արտահայտել են իրենց դժգոհությունը երկրում առկա խնդիրների վերաբերյալ, իշխանություններին հղել են հստակ ուղերձ, ավելի արդյունավետ աշխատելու պահանջ: Նախագահը վստահեցրեց՝ բոլոր ուղերձները տեղ են հասել, իսկ երդման արարողությամբ ստանձնած մեծ պատասխանատվության գիտակցումը չի լքելու ոչ մի վայրկյան:
Սերժ Սարգսյանը նշեց, թե որևէ նախագահի համար Սահամդրությամբ նախատեսված 2-րդ ժամկետն ունի առավելություն ու հավելյալ բարդություն. առավելությունը կուտակված փորձն է, իսկ բարդությունը՝ ժողովրդի բարձր ակնկալինքերը:
Նախագահ Սարգսյանը նշեց, թե անելու է ամեն բան՝ կյանքի կոչելու համար մարդկանց սպասումները: Առաջիկա տարիներին առաջնահերթություն է լինելու տնտեսական ոլորտի առաջընթացը, քանի որ Հայաստանի հիմնախնդիրների մի ողջ փաթեթ այս ոլորտից է կախված, իրավունքի գերակայության ապահվումը, ժողովրդավարության խորացումը: «Համեմատեք 5 տարի առաջվա Հայսատանը և կտեսնեք տարբերությունը»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նախագահը նշեց, որ ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորումը առաջնահերթություն է, քանի դեռ չենք հասել վերջնական լուծման:
Նախագահը կարևորեց նաև երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելու աշխատանքները: