.jpg)
«Րաֆֆի Հովհաննիսյանի երդումը վատ բեմադրված քաղաքական շոու է հիշեցնում»
«Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երդումը հիշեցնում է վատ բեմադրված քաղաքական շոու համայնքային ընտրությունից առաջ քաղաքական շահաբաժիններ ձեռք բերելու նպատակով»,-ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ Հայաստանում արդեն տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական երդմնակալությունը և 2013 թ. փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքները պաշտոնապես ճանաչվել են թե′ ՀՀ Սահմանադրական դատարանի, թե′ բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների և թե′ բազմաթիվ երկրների ղեկավարների կողմից: