.jpg)
Հիմա էլ Շերն է մահացել. Twitter-ը այն աշխարհ է ուղարկել հայազգի երգչուհուն
Վերջին երկու օրերին Twitter-ի օգտատերերը «թաղել էին» հանրահայտ հայազգի երգչուհի Շերին: Ինչպես պարզվել է, 66-ամյա երգչուհին ողջ և առողջ է, իսկ նրա անժամանակ մահվան վերաբերյալ լուրերը կապված են Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի մահվան մասին լուրի հեշտեգի սխալ ընթերման հետ: Այս մասին հաղորդում է vesti.ru-ն:
Հեշտեգը՝ #nowthatchersdead (now-thatcher-is-dead) թարգմանվում է` Թետչերը մահացել է, սակայն այն կարելի է կարդալ Now that Cher’s dead (Հիմա էլ Շերն է մահացել): Բառախաղի վրա ուշադրություն է դարձել բրիտանացի կոմիկ Ռիկի Ջարվեյսը, ով խառնել է խաղաթղթերը և «լուրը» տարածվել է համացանցում:
Twitter-ի պատմության մեջ սա առաջին վաղաժամ հուղարկավորությունը չէ: 2011 թ.-ին միկրոբլոգի գրառումներով ամերիկացի երգչուհի Լիլի Քիմին էին ուղարկել այն աշխարհ. նրա անունը խառնել էին Հյուսիսայի Կորեայի հանգուցյալ առաջոնրդ Կիմ Չեն Իրի անվան հետ: