Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին
09/04/2013 19:35

Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերին և առաջիկա ծրագրերին:

Այդ համատեքստում, կարևորվել է հատկապես էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ փոխգործակցության զարգացումը:

 

Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին