Ամերիկացի հոգևորականը 3000 Ղուրան կայրի (Տեսանյութ)
09/04/2013 23:22

Ամերիկացի հոգևորականը 3000 Ղուրան կայրի (Տեսանյութ)

Գրեյսվիլ քաղաքից սկանդալային հոգևորական Թերի Ջոնսը նպատակ ունի անցկացնել հերթական հակաիսլամական ակցիան:

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Ջոնսը համաշխարհային հռչակ է ձեռք բերել 2011 թ.-ի մարտի 20-ին Ֆլորիդայի եկեղեցում Ղուրանի այրումից հետո:

Ջոնսի ակցիան մեծ դժգոհություն է առաջացրել իսլամիստ ծայրահեղականների շրջանում:

Աֆղանստանում զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով զոհվել էր 100-ից ավելի մարդ:

Ջոնսի ղեկավարած  «Stand Up America» կազմակերպությունը նպատակ ունի 2013 թ.-ի սեպտեմբերի 11-ին աշխարհով մեկ մոտ 3.000 Ղուրան այրել, դրանով հիշատակելով սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ընթացքում զոհված 2998 մարդկանց:

 

Ամերիկացի հոգևորականը 3000 Ղուրան կայրի (Տեսանյութ)