.jpg)
Օսիպյան. Այսուհետ կատարվածի պատասխանատվությունը կրելու է Ր. Հովհաննիսյանը
Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը բանակցում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ: Նա Վ. Օսիպյանին առաջարկում է, որ ժողովուրդը խաղաղ, մայթերով Բաղրամյան պողոտայով անցնի դեպի Պռոշյան փողոց, այնուհետև այնտեղով պտույտ կատարելով` հետ գա Ազատության հրապարակ:
Սրան ի պատասխան, Վ. Օսիպյանը ևս մեկ անգամ նշեց, որ երթն ու հանրահավաքը անօրինական են, և որ այսուհետ կատարվածի պատասխանատվությունը կրելու է հենց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ոչ, պարոն Օսիպյան, ժողովրդի անվտանգության համար հենց դուք եք պատասխան տալիս, ապահովեք այդ անվտանգությունը և թույլ տվեք խաղաղ երթ անցկացնենք»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Նշենք, որ ավելի վաղ Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը, Տիգրան Խզմալյանը և այլք ժողովրդին դիմել էին կոչով, որպեսզի լքեն Բաղրամյան պողոտան և իջնեն Ազատության հրապարակ, սակայն ժողովրդի մեծ մասը շարունակում է մնալ Բաղրամյան պողոտայում: