Գասպարին պառկել է Համալիրի դիմաց ու գլխին կարտոֆիլի պարկ քաշել
09/04/2013 10:57

Գասպարին պառկել է Համալիրի դիմաց ու գլխին կարտոֆիլի պարկ քաշել

Այս պահին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց գետնին պառկել է հասարակական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Ինչպես հայտնում է Aysor.am-ի թղթակիցը, այս անգամ նա օրիգինալ մոտեցում է ցուցաբերել՝ գլխին քաշել է կարտոֆիլի մեծ պարկ, որի վրա բանակում խաղաղ պայմաններում զոհված Տիգրան Աբգարյանի և նրա հոր նկարն է:

Գասպարին ոչ մի բառ չի ասում, լուռ տանում է իր ակցիան, մինչդեռ ոստիկանները մոտենում ու հորդորում նրան գոնե նստել, քանի որ «սառը գետնին պառկելը վնաս է իր առողջությանը»:

 Գասպարին շարունակում է լռել:
 

Գասպարին պառկել է Համալիրի դիմաց ու գլխին կարտոֆիլի պարկ քաշել